211652_close_icon
views-count35593 դիտում article-date 22:43 01-12-2017

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Աննա Կոստանյանի «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» հուշակոթող գրքի շնորհանդես-համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Աննա Կոստանյանի «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» հուշակոթող գրքի շնորհանդես- համերգը՝ նվիրված 2014թ-ից մինչև 2016 թ.-ի ապրիլի 30-ը հանուն հայրենիքի զոհված 145 նորօրյա հերոսների հիշատակին: Համերգային ծրագիրը տրամաբանական շարունակությունն էր գրքում տեղ գտած հերոսների դիմանկարների ցուցահանդեսի, որը կայացել է նոյեմբերի 24-ին: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից 145 հերոսների ընտանիքի անդամներ, հյուրեր, դպրոցականներ, զինվորականներ, մտավորականներ: Ջերմ ու հուզիչ մթնոլորտում անցած համերգային ծրագիրը հեղինակը համարեց իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Այն, որ կարողացավ այդքան մեծ ջանքերի, չարչարանքների շնորհիվ իրագործել երազանքներից մեկը՝ գրքի տպագրությունը և այն հանձնել որդեկորույս ծնողներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 298+
298+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր