211652_close_icon
views-count5701 դիտում article-date 22:37 01-12-2017

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ համերգ է կազմակերպվել բացառապես կանանց համար

Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ համերգ է կազմակերպվել կանանց համար։ Ինչպես նշել է Arab News-ը, տոմսերը սպառվել են առաջին 6 ժամերի ընթացքում։ Պարսից ծովածոցի տարածաշրջանի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ Բալքիս Ֆաթհին, ելույթով հանդես է եկել Սաուդյան Թագավորության ամենախոշոր քաղաքում՝ Ջիդդեում։ Նշվում է, որ որոշ տեղերի համար տոմսի արժեքը հասել է մինչև 700 ԱՄՆ դոլարի։ Ֆաթհին կատարել է սաուդյան ազգային երգեր, որոնք ուղեկցվել են պարային համարներով, հնչել են նաև երգչուհու սեփական երգերից։

Նմանատիպ նյութեր