211652_close_icon
views-count5390 դիտում article-date 22:45 01-12-2017

Կայսրը եկող գարնանը կհրաժարվի գահից

Ճապոնիայի կայսր Աքիհիտոն 2019թ. ապրիլի 30-ին լքելու է գահը: Հաջորդ օրը երկրի նոր կայսր կհռակվի նրա ավագ որդին, թագաժառանգ Նարուհիտոն: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/12/01/imperator-japonii-pokinet-prestol]euronews[/url]-ը: Հրաժարման ամսաթիվը սահմանել է կայսերական ընտանիքի գործերի հատուկ հանձնաժողովը, որն այդ հարցի քննարկել է 10 ամիս: Ամռանը Ճապոնիայում ուժի մեջ մտավ հատուկ օրենք, որը թույլ է տալիս կայսրին հրաժարվել գահից: Վերջին 200 տարիների ընթացքում այդպիսի բան տեղի չի ունեցել, և կայսրերը իշխել են ցմահ: Աքիհիտոն ներկայում 83 տարեկան է: 5 տարի առաջ սրտի վիրահատության է ենթարկվել, իսկ ներկայում բուժվում է քաղցկեղից: Գահից հրաժարվելու ցանկությունը նա արտահայտել է անցյալ ամռանը, պատճառաբանելով տարեց լինելն ու առողջական վիճակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր