211652_close_icon
views-count7251 դիտում article-date 19:11 01-12-2017

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը վարկանիշով զիջում է միայն Կարլսենին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դեկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում: Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2805 միավոր է, ինչը չորս կետով ավելի է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ, 2672) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ, 2667): Լավագույն եռյակում են նաև՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2837) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2799): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 53-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդ (2376):

Նմանատիպ նյութեր