211652_close_icon
views-count4417 դիտում article-date 12:03 01-12-2017

Չինաստանի հյուսիսում 38 հարկանի երկնաքերում հրդեհ է բռնկվել. կա 10 զոհ, 5 վիրավոր

Չինաստանի Տյանցզին քաղաքի 38 հարկանի երկնաքերում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով կա 10 զոհ, ևս 5 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է: Հրշեջներին հաջողվել է ամբողջությամբ մարել կրակը: Պատահարի պատճառների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդում:

Նմանատիպ նյութեր