211652_close_icon
views-count63278 դիտում article-date 21:38 30-11-2017

Ոստիկաններն ու քննիչները Ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանողին ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ուսանողը ավազակային հարձակման հեղինակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հարութ Մանուկյանի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Փայլակ Մարտիրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 28-ին բժշկական դիմակով զենքի նմանվող առարկայով Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղի աշխատակցից 292 հազար դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Փ. Մարտիրոսյանը Ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտելու համար օպերատիվ-հետախուզական և քննչական խմբերը ղեկավարել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչականբաժնի պետ Վիգեն Մեսրոպյանն ու տեղակալ Հարութուն Բաղմանյանը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/28/1083386/]դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, նոյեմբերի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով հրազենի նմանվող ատրճանակով ներս էր մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել էր խոշոր չափի գումար։ Նշված վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնականի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը։ Դեպի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանն ու տեղակալ Հարություն Բաղմանյանը։ Ժամանել էին նաև ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում զննություն էին կատարել Ոստիկանության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Հարութ Մանուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ [b]Ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 24-ամյա ուսանող Փայլակ Մարտիրոսյանն է, ով կասկածվում է ավազակային հարձակում կատարելու մեջ [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0565287001512066104288004.png[/img] [b]Այս ատրճանակը հայտնաբերվել է Փայլակ Մարտիրոսյանի մոտ [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0856325001512066253923755.png[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Երկրորդ տեսանյութը՝ Police.am-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր