211652_close_icon
views-count3524 դիտում article-date 22:57 30-11-2017

OPEC անդամ երկրները մինչև 2018 թվականի վերջը կպահպանեն նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին որոշումը

OPEC-ի (նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրները այսօր կայացած նախարարական մակարդակով նիստում համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալների շուրջ։ Ինչպես հաղորդում է Tass-ը, ներկայիս սահմանափակումները կպահպանվեն մինչև 2018 թվականի վերջը։ Այդմասին հայտնել է Օմանի նավթի և գազի նախարար Մուհամմեդ բեն Համադ ար-Ռումհին։ Նախարարը, սակայն, չի պարզաբանել, թե արդյո՞ք քվոտաներ կսահմանվեն Լիբիայի և Նիգերիայի նկատմամբ։ Վերջիններս ազատված են նավթի արդյունահանման վերաբերյալ պարտավորություններից։

Նմանատիպ նյութեր