211652_close_icon
views-count9204 դիտում article-date 21:44 30-11-2017

Սիրիական բանակը ԻՊ-ի պահեստներում ամերիկյան ու իսրայելական արտադրության սպառազինություններ է գտել

Սիրիացի զինվորականները երկրի Դեյր-ազ-Զոր նահանգի մի շարք շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող զինպահեստներում ամերիկյան արտադրության սպառազինություններ են գտել։ Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին։ Ինչպես պատմել է դաշտային հրամանատարներից մեկը, թեթև ու ծանր սպառազինություններ են հայտնաբերվել նահանգի հարավ-արևելքում գտնվող Ալ-Աշար, Սուբեյհան և Սալիհիա բնակավայրերում։ Սպառազինությունների մեջ կան ամերիկյան ու իսրայելական արտադրության, այդ թվում հակատանկային համալիրներ։

Նմանատիպ նյութեր