211652_close_icon
views-count24776 դիտում article-date 18:16 30-11-2017

Արմավիրի մարզում բախվել են 46-ամյա վարորդի ВАЗ 2110-ը և 31-ամյա վարորդի ВАЗ 21099-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 18։00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ՝ 46-ամյա Կարեն Պողոսյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 58 GG 500 համարանիշի և Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հենրիկ Ազիզյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 91 AV 009 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ազիզյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 27-ամյա Ժաննա Գևորգյանն ու 6-ամյա Վերոնիկա Ազիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր