211652_close_icon
views-count10021 դիտում article-date 20:59 30-11-2017

ԱՄՆ-ի տարածք անօրինականորեն մուտք գործելու ճանապարհին ադրբեջանցիներ են ձերբակալվել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի առափնյա պահպանության աշխատակիցները և սահմանապահները Ուեսթ Փալմ-բիչ քաղաքից 9 մղոն հեռավորության վրա նավակ են կանգնեցրել, որում եղել է 24 մարդ։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, ձերբակալվել են օտարերկրացիներ, որոնց մեջ եղել են նաև Ադրբեջանի քաղաքացիներ։ Դաշնային իշխանությունների փոխանցամբ՝ ձերբակալվածներին սկզբում տեղափոխել են բանտ, որոնցից 6-ին կալանավորելու որոշում է կայացվել։ Վերջիններս մեղադրվում են մարդկանց թրաֆիքինգի մեջ։ ԱՄՆ-ի տարածք հայտնվել ցանկացողները եղել են Հայիթիի, Էկվադորի, Չինաստանի, Բոլիվիայի, Դոմինիկյան Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիներ։ Կապիտանը պնդել է, որ նրանց վերցրել է Ատլանտյան օվկիանոսում, անհայտ նավից։

Նմանատիպ նյութեր