211652_close_icon
views-count55978 դիտում article-date 11:56 30-11-2017

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. մինչ Վայքի Ճանշինը տեղում դոփում է, քաղաքացիներին օգնության են հասնում Վայոց Ձորի մարզի և Վայքի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, վաղ առավոտվանից Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքն սպասարկող Վայքի ճանշինականների անգործության հետևանքով «Զանգեր» կոչվող հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենաների բախումներ են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և վթարված ավտոմեքենաների տերերը, չսպասելով ԱՊՊԱ գործակալներին, իրենց ուժերով մեքենաները դուրս էին բերում մերկասառույցի հատվածից և տեղափոխում իրենց ցանկացած վայր: Քաղաքացիներին միայն օպերատիվորեն օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզյաին փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ կենտրոնի պետ, Վայոց Ձորի փրկարար վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հարություն Մարգարյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ, մինչդեռ Վայքի ճանշինակնները տեղում դոփում են ու չեն բարեհաճում կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր