211652_close_icon
views-count23472 դիտում article-date 11:05 30-11-2017

18-ամյա 2 երիտասարդներ ձերբակալվել են «Ջավախք» ԱՁ-ի նախագահին էլեկտրահարելու և նրա նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները Հրազդանի Ոստիկանություն են բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչներ, 18-ամյա Վահան Հ.-ին և 18-ամյա Ստյոպա Խ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նոյեմբերի 28-ին, ժամը 23:30-ից մինչև 23:50-ն ընկած ժամանակահատվածում Հրադան քաղաքի Միկրոշրջան թողամասի 76 շենքի 1-ին մուտքում նույն շենքի բնակիչ, 41-ամյա Տիգրան Բ.-ի նկատմամբ ավազակայանի հարձակում կատարելու մեջ: Վերջիններս, երբ նկատել են, որ Տիգրան Բ.-ն մտնում է մուտք, խողովակով հարվածել են նրա թիկունքին, իսկ հետո էլեկտրաշոկով էլեկտրահարել, սակայն ձայներ լսելով՝ իրենց կամքից անխախ հանգամանքներում, հանցագործությունը ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տիգրան Բ.-ն Ոստիկանություն չի դիմել, պատճառաբանելով, որ ինքը ճանաչել է իր վրա հարձակվողներին և ցանկացել է ինքը իր ուժերով գտնել նրանց և նախատինք տալ: Ոստիկանները հայտնաբերել են նաև էլեկտրաշոկը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիոտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Հարությունյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Վահան Հ.-ն և Ստյոպա Խ.-ն ձերբակալվել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված Տիգրան Բ.-ն «Ջավախք» ԱՁ-ի նախագահն է: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր