211652_close_icon
views-count9605 դիտում article-date 22:03 29-11-2017

Վահան Մարտիրոսյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ Դիմիտրի Կումսիշվիլին քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝ կողմերը նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։

Նմանատիպ նյութեր