211652_close_icon
views-count2883 դիտում article-date 18:22 29-11-2017

Երիտասարդ հանրապետականները Բուդապեշտում մասնակցել են «Ռոբերտ Շուման» ինստիտուտի առաջնորդության դասընթացին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է «Ռոբերտ Շուման» ինստիտուտի (RSI) կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2017-2018» ծրագրի երկրորդ փուլը, որին մանակցել են արևելյան 9 երկրների երիտասարդ քաղաքական գործիչները: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունից ծրագրին մասնակցել են Վարդուհի Սարգսյանը և Աննա Մկրտչյանը: «Երիտասարդ առաջնորդներ 2017-2018-ը» դասընթացների շարք է, որը բաղկացած է երեք փուլից: Ծրագրի նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին տալ տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, սոցիալ-մշակութային, տնտեսկան, միգրացիոն, էներգետիկ, ինտեգրացիոն հարցերի, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կառուցվածքի վերաբերյալ: Դասընթացի ընթացքում անրդրադարձ է եղել Արևելյան գործնկերության՝ նրա կարևորության, ժողովրդավարության ասպեկտների, ինչպես նաև 21-րդ դարի աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին: Ծրագրի երկրորդ փուլին հանդիպումներ են եղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում կարևորագույն ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, քննարկումներ միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ և վերջում անցկացվել են գործնական աշխատանքներ բանակցային գործընթացների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր