211652_close_icon
views-count42695 դիտում article-date 17:18 29-11-2017

Վանաձորում ամուսնու (Ճաճոյի Էդոյի որդու) սպանության համար մեղադրվող կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. aysor.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորում քրեական հեղինակություն ունեցող «Ճաճոյի Էդոյի» որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին, սպանելու համար մեղադրվող նրա կնոջ՝ Լիաննա Կիրակոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել: Նման որոշում նոյեմբերի 28-ին կայացրել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը: [url=https://www.aysor.am/am/news/2017/11/29/%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE/1344154]Aysor.am[/url]-ի այս տեղեկությունը հաստատեց Լիաննա Կիրակոսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ նախաքննությունն իրականացնող ՔԿ Լոռու քննչական վարչությունը նոյեմբերի 24-ին այս գործով նախաքննության ավարտ էր հայտարարել և կողմին հնարավորություն էր տվել ծանոթանալ քրեական գործի նյութերին, իսկ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար: Սակայն Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը որոշել է կարճել քրեական գործը, ինչը Կիրակոսյանի և նրա փաստաբանի համար անակնկալ է եղել: Հիշեցնենք՝ Լիաննա Կիրակոսյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն, և նախաքննությունը պարզել էր, որ Լիաննա Կիրակոսյանը ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանել էր ամուսնուն: Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ մինչ այդ Լիաննա Կիրակոսյանը Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանին հասցեագրված դիմում էր ներակայացրել՝ խնդրելով դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը: «Լոռու մարզի դատախազը քրեական հետապնդումը դադարեցնելու համար հիմք է ընդունել այն, որ Լիաննա Կիրակոսյանը զղջացել է կատարվածի համար: Դատախազը ղեկավարվել էր Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով, որը դատախազին հայեցողական լիազորություն է տվել նման դեպքում դադարեցնել քրեական հետապնդումը: Դիմումում Լիաննա Կիրակոսյանը նշել էր, որ ինքը զղջում է կատարվածի համար, ինքը չի ցանկացել, որ ամուսինը մահանա, ուղղակի այլ ելք չկար: Նա խնդրել էր դատախազին հաշվի առնել նախկինում իր կրած տառապանքները, հետագայում ամբողջ կյանքում այդ տառապանքներով պետք է ապրի և խնդրել էր, որ դադարեցվի քրեական հետապնդումը», - ներկայացրեց փաստաբան Հակոբյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/11/29/%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE/1344154]կայքում[/url]։ Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Վանաձորից[url=https://shamshyan.com/hy/article/2017/05/25/1067939/] հայտնել էր[/url], որ մայիսի 25-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել էր Ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել էր Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել էին տղամարդու դի: Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ տեղի ունեցածը սպանություն էր, սպանվածն էլ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Տիգրան Էդիկի Մարտիրոսյանն էր: Դեպքի վայրում աշխատել էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի ( սպանություն) և 235 հոդվածի 1-իմ մասի ( ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործեը) հատկանիշներով: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կային բազմաթիվ հրազենային վնասվածքներ՝ կրակոցի հետքեր: Մինչ դատաբժիշկն ու փորձագետները կաշխատեին դեպքի վայրում, Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ սպանությունը կատարել էր նույն հասցեի բնակիչ, 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվել էր Ոստիկանության Գուգարքի բաժին: Արդեն բաժնում բացատրական աշխատանքների արդյունքում Լ. Կիրակոսյանը ներկայացրել էր հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը: Վերջինս քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ իր հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր չէին ցանկացել ներկայանալ, ասել էին. «Մի օր սա տեղի էր ունենալու, ամուսինը հաճախակի էր ծեծի ենթարկում կնոջը, գրեթե ամեն օր տանից լսում էինք ամուսնու հայհոյախառն արտահայտությունները կնոջ հասցեին: Կինը քար պետք է լիներ, որ դիմանար տարիներ առաջ սպանված Ճաճոյի Էդոյի որդուն»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի տղան էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր