211652_close_icon
views-count39219 դիտում article-date 11:04 29-11-2017

Ծեծկռտուք Շիրակի մարզում. մարմնական վնասվածքներ է ստացել Արթիկի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ նոյեմբերի 28-ին, Արթիկ քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Անկախության փողոցի թիվ 36 շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել Արթիկ քաղաքի բնակիչներ, 47-ամյա Արտակ Գրիգորյանի, 39-ամյա Ղևոնդ Գրիգորյանի, 30-ամյա Մխիթար Տոնականյանի և 52-ամյա Թորգոմ Տոնականյանի միջև: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթիկի ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Մ. Տոնակայանը հարվածել է նաև Ա. Գրիգորյանին պատկանող Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո էլ հարվածել Ա. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանին, ով աշխատում է Արթիկի քաղաքապետարանում՝ որպես ներքին աուդիտի բաժնի պետ, տրվել է դատաբժշկի ուղեգիր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր