211652_close_icon
views-count4627 դիտում article-date 20:41 28-11-2017

Հայաստանը մասնակցել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի ընտրություններին

Նոյեմբերի 24-ին և 25-ին Զագրեբում կայացել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի 46-րդ գլխավոր համաժողովը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մասնագետ Աննա Մելքոնյանը: Օրակարգի գլխավոր թեման ընտրություններն էր: ԵՕԿ նախագահ ընտրվեց ժամանակավոր պաշտոնակատար սլովենացի Յանես Կոսիյանչիչը, որը նախագահի միակ թեկնածուն էր և բաց քվեարկությամբ անցավ միաձայն: Երկու թեկնածուներից փոխնախագահ ընտրվեց դանիացի Նիլս Նիգաարդը, իսկ գլխավոր քարտուղար, իտալացի Ռաֆայելե Պագնոցին պահպանեց պաշտոնը: Փոփոխություններ են կատարվել ԵՕԿ գործադիր մարմնում: Քվեարկության առաջին օրը Յուրի Յուրևը (Ռուսաստան) և Պետեր Մեննելը (Ավստրիա) հավասար ձայներ հավաքեցին: Հաջորդ օրը քվեարկության երկրորդ փուլում մեկ ձայնով հաղթեց Պետեր Մեննելը: Համաժողովում հաշվետվություններ են ներկայացվել ԵՕԿ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ: Համաժողովը հաստատեց ԵՕԿ 2018 թվականի բյուջեն, լսել Փհենչհան-2018-ի, Տոկիո 2020-ի, Պեկին-2022-ի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներ: Հատկանշական 24 բնութագրող բառով ներկայացվեց 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փարիզը: Ելույթ ունեցավ 2019 թ. Մինսկում կայանալիք Եվրոպական ամառային երկրորդ խաղերի ներկայացուցիչը: Զեկույցներ ներկայացվեցին նաև 2019 թ. Եվրոպական ձմեռային (Բոսնիա և

Նմանատիպ նյութեր