211652_close_icon
views-count35419 դիտում article-date 22:44 28-11-2017

Միջերկրական ծովում շնաձկները հարձակվել են միգրանտների վրա. կա 31 զոհ, 40-ից ավելի անհետ կորած

Լիբիայի ռազմածովային ուժերը հայտնել են 31 մահացած մարդկանց մասին այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում միգրանտների տեղափոխող 2 նավակ է շրջվել։ Ինչպես հաղորդում է The Sun-ը, նավակներն ուղևորվում էին դեպի Եվրոպա։ Ավելի քան 40 մարդ անհայտ կորած է համարվում։ Փրկարարները պատմել են, որ մահացածներից շատերի վրա նկատել են շնաձկների կծած հետքեր, որոշ միգրանտներ էլ մահացել են, երբ փորձել են շնաձկների հարձակումից պաշտպանվելու համար բարձրանալ շրջված նավակների վրա։ Ողբերգությունը տեղի է ունեցել Հյուսիսային Աֆրկայի ափերից 65 կմ հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր