211652_close_icon
views-count23930 դիտում article-date 22:18 28-11-2017

Պակիստանում նորապսակներին սպանել են, քանի որ չեն ստացել իրենց բարեկամների օրհնությունը

Պակիստանի Քարաչի քաղաքում 10 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են նորապսակ ամուսինների սպանությանը ներգրավված լինելու մեջ։ Այդ մասին հայտնում է The Independent-ը։ Ինչպես հայտնել է քննությունը, 24-ամյա Աբդուլ Հադին և 19-ամյա Հասինա Բիբին սպանվել են նախորդ շաբաթ իրենց բարեկամների կողմից, քանի որ ամուսնացել են առանց համաձայնություն և օրհնություն ստանալու։ Ոստիկանները ձերբակալել են երիտասարդ տղայի հորը և նրա ընտանիքի 9 անդամների։ Հարցաքննության ժամանակ բոլորը խոստովանել են, որ սպանել են նորապսակներին «ջիրգիի» /ցեղի խորհուրդ/ պատվերով։

Նմանատիպ նյութեր