211652_close_icon
views-count3649 դիտում article-date 21:26 28-11-2017

Դեսպան Մկրտչյանը Բեյրութում քննարկել է Հայաստանի և Լիբանանի առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունները

Նոյեմբերի 28-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Բեյրութի առևտրականների ասոցիացիայի փոխնախագահ Ջիհադ Թաննիրին և գլխավոր քարտուղար Նաբիլ Հաթեմին: Հանդիման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունները, նպատակահարմար դիտարկվեց բիզնես ֆորումների կազմակերպման և պատվիրակությունների փոխայցելությունների միջոցով խրախուսել երկու երկրների գործարարների անմիջական կապերը: Կողմերը կարևորվեցին տեղեկատվության փոխանակման մշտական պլատֆորմի անհրաժեշտությունը՝ որպես զարգացումներին հետևելու և համագործակցության ուղղություններին ճկուն արձագանքելու առավել արդյունավետ միջոց:

Նմանատիպ նյութեր