211652_close_icon
views-count11836 դիտում article-date 18:11 28-11-2017

Հայաստանն արեց արժանապատիվ և հզոր քայլ` ստորագրելով Եվրոպական միության հետ համաձայնագիրը. Գրիշա Սարգսյան

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի քաղաքական բարձրագույն ղեկավարությունը և անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես դրսևորեցին անհրաժեշտ կամք, վճռականություն և արիություն` նոյեմբերի 24-ին ստորագրելով Եվրոպական միության հետ երկար սպասված համաձայնագիրը, որի անհրաժեշտության և կարևորության մասին ես իմ ելույթներում խոսել եմ տարիներ շարունակ: Որպես Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունն այդ հեղինակավոր կառույցին անդամագրվելուց ի վեր ամեն ջանք գործադրել ենք միջազգային հարթակներում մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնելու և սփյուռքահայ օջախներում մեր հայրենակիցներին իրավական և բարոյական օգնություն ցուցաբերելու համար: Ուստի ողջունելով Եվրոպական միության հետ Համաձայնագրի ստորագրման արժանապատիվ և հզոր քայլը` ես համոզված եմ, որ այն մարդկանց կյանքում իրական և դրական ազդեցություն կունենա, թույլ կտա ամրապնդել համագործակցությունն անվտանգության հարցերում, մարդկանց կշահագրգռի զարգացնելու բիզնեսները և հնարավորություն կտա պահելու իրենց ընտանիքները: Համաձայնագիրը մեզ կօգնի նաև դիմակայելու աշխարհաքաղաքական մարտահրավերներին և ամուր հիմք կստեղծի տնտեսական և սոցիալական բարեփոխումների շարունակման համար: Ես առավել քան համոզված եմ, որ այս Համաձայնագրով ԵՄ-Հայաստան գործընկերությունը կշարունակվի հիմնվել մեր ընդհանուր սկզբունքների և ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամուր հիմքերի վրա: Առջևում մեզ բոլորիս լարված և արդյունավետ աշխատանք է սպասվում և Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղը , որը համագործակցում է եվրոպական մի շարք հեղինակավոր կառույցների հետ` կանի հնարավորինը և պատրաստակամ է աջակցելու հայրենի իշխանություններին` վերելքով և արդյունավետությամբ կատարելու իր ստանձնած պարտավորությունները Եվրոպական միության առջև: [b]Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Գրիշա Սարգսյան[/b]

Նմանատիպ նյութեր