211652_close_icon
views-count3248 դիտում article-date 20:08 28-11-2017

Եգիպտոսում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Եգիպտոսում անվտանգության ուժերը վնասազերծել են Սինայի հյուսիսում գտնվող մի խմբի, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել քրիստոնեական եկեղեցիներից մեկում։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է Եգիպտոսի ՆԳՆ-ն։ Ձերբակալվել է 6 մարդ։ Հայտարարության մեջ նշվում է, որ եգիպտացի ուժայինները երկրի Իսմայիլիա և Էլ-Աշիր-մին-Ռամադան քաղաքներում ծայրահեղական խմբավորումների դեմ օպերացիաների ժամանակ ոչնչացրել են 11 ահաբեկիչների։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Եգիպտոսի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչական ակտը։ Սինայի թերակղզի Էր-Ռոուդա մզկիթում իրականացված ահաբեկչական պայթյունը խլեց 309 մարդու կյանք, որոնցից 27-ը երեխաներ էին։

Նմանատիպ նյութեր