211652_close_icon
views-count5081 դիտում article-date 16:55 28-11-2017

Արքայազն Հարին և դերասանուհի Մեգան Մարքլը 7-րդ երկնքում են

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը նշանադրության մասին պաշտոնական հայտարարությունից հետո առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը: Հաղորդում ՝ [url=http://ru.euronews.com/2017/11/27/prince-harry-and-megan-markle-engaged]euronews[/url]-ը: Նրանք զրուցել են Քենսինգթոնյան պալատի բակում հավաքված լրագրողների հետ: «Շնորհավորում ենք բոլորիս, ի՞նչ զգացողություններ ունեք»,- հարցրել են լրագրողները: «Յոթերորդ երկնքում: Ուրախ եմ, որ հիմա անձրև չի գալիս»,- պատասխանել է արքայազնը: Հարին և Մեգանը փայլել են երջանկությունից: Արարողակարգային միջոցառմանը արքայազնի սիրելին ներկայացել էր կանաչ գույնի զգեստով և ճերմակ վերարկուով, սակայն նրա կերպարի գլխավոր զարդը նշանադրության մատանին էր: [img]http://st0.shamshyan.com/editor/0373747001511871171714440.jpg[/img] Հարիի և Մեգանի հարսանիքը նախատեսվում է 2018թ. գարնանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր