211652_close_icon
views-count16676 դիտում article-date 15:30 28-11-2017

Իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես. Հայ Զինվոր

Շուլի անուն երբեք չէի լսել, իսկ մեր Շուլին՝ Շուլի Հակոբյանը, քառօրյա պատերազմի ժամանակ երեք տանկ է խոցել: Չգիտեմ՝ աշխարհում էլի Շուլի կա, թե ոչ, բայց մի բան հաստատ է՝ մեր Շուլին իր սխրանքով փառավորեց այդ անունը: Իմ աշխատասենյակում ես սպասում եմ Շուլիին. նա օրերս է զորացրվել ու իր ծննդավայր Գյումրիից գալու է Երեւան, որ պատմի, թե ինչպես զինվոր տղերքով փակեցին մեր հողը մտած հակառակորդի ճանապարհը: …Շուլին բարձրահասակ է, թիկնեղ, կապուտաչյա, գեղեցիկ: -Վահագնին ես նման,- ասում եմ: -Ո՞ւմ,- շփոթված ժպտում է: -Վահագնը ո՞վ է: -Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս, և աչքունքն էին արեգակունք,- արտասանում եմ: Գլխով է անում: -Վահագնը կրակի ու պատերազմի Աստվածն է: Հեթանոս հայերը…,- երկար-բարակ բացատրում եմ: Աչքերը կկոցած նայում է, շուրթերի ծայրին ներողամիտ ժպիտ կա: -Ես դպրոցում գերազանցիկ եմ եղել,- ասում է: -Հենց առաջին տողն արտասանեցիք, իմացա` ում մասին է խոսքը: «Այ քեզ Շուլի»: [b]Հարցազրույցը՝ Գայանե Պողոսյանի[/b] Մանրամասներն՝ [url=http://www.hayzinvor.am/41031.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր