211652_close_icon
views-count7711 դիտում article-date 12:02 28-11-2017

Տեղի կունենա «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին

Դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 19:00, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի կունենա «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին: «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականին հայտնի ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանի կողմից: Որպես Հայաստանի առաջին մասնավոր ֆոտոգործակալություն համագործակցել և համագործակցում է ինչպես տեղական առցանց և տպագիր, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների հետ: Ֆոտոցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն «Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15-ամյա գործունեության լավագույն կադրերն ու իրադարձությունները: Ֆոտոցուցահանդեսի մուտքն ազատ է: Այն կգործի մինչև դեկտեմբերի 4-ը:

Նմանատիպ նյութեր