211652_close_icon
views-count35023 դիտում article-date 20:33 27-11-2017

«Ամբողջ գլուխն արյան մեջ էր». Բագրատաշենի սահմանապահների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքով փաստաբանը կդիմի ԱԱԾ տնօրենին. aysor.am

Օրեր առաջ Բագրատաշենի անցակետում ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է [url=https://www.aysor.am/am/news/2017/11/27/%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84-%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6/1342877]aysor.am[/url]-ը, այդ անձը Կարեն Շիրվանյանն է, որին օրերս մեղարանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, և նա կալանավորվել է երկու ամսով։ Իրականում, ըստ դեպքի ականատեսի, Կարենը տուժող է եղել։ Ամեն ինչ սկսվել է, երբ բագրատաշենցի Արթուր Կիրակոսյանի մեքենան Բագրատաշենի անցակետում սահմանապահները փորձել են կանգնեցնել և պահանջել բացել բեռնախցիկը։ Սակայն Արթուրը տեսնում է, որ սահմանապահները շատ կոպիտ են վարվում իրենց հետ, հրաժարվում է բացել բեռնախցիկը, ինչի հետևանքով առաջանում է վեճ, հետո՝ քաշքշուկ։ [color=#EF2929] Aysor.am[/color]-ի հետ զրույցում դեպքի ականատեսներից մեկը պատմում է, որ Արթուր Կիրակոսյանի եղբայրը զանգում է աներորդուն՝ Կարեն Շիրվանյանին, և կանչում մաքսակետ իրենց օգնելու համար։ Կարենը գալիս է մաքսակետ, փորձում հարթել վեճը, սակայն սահմանապահները՝ մի քանի հոգով, ըստ ականատեսի, հարձակվում են նրա վրա ու դաժան ծեծի ենթարկում։ «Մաքսակետի շլագբաումն անցա, ներսում ակտիվություն նկատեցի, առաջացա, տեսա, որ մի քանի սահմանապահ Արթուրին են ծեծի ենթարկում, Արթուրն էլ պաշտպանվում էր, փորձում էր փախնել, բայց բռնում էին, նորից խփում էին, չէր կարում գնար։ Մոտիկացա, ասի՝ տղերք մի խփեք, մեղք ա, թողեք, թող գնա, աղաչելով ու խնդրանքով էի գոռում։ Ոնց որ լսեցին էդ պահին, ու Արթուրը իրանց ձեռքից փախավ։ Հետո թեքվեցի մյուս կողմ, տեսա, որ ընդեղ էլ են կուտակված սահմանապահները՝ 10-15 հոգի։ Էդ պահին մի քիչ առաջ գնացի, տեսա, որ մեկն ընկած ա ու ամբողջ գլուխն արյան մեջ։ Էդ ամենը տեսա, գոռալով՝ տղերք, մի խփեք, մոտեցա ու էդ պահին ինձ հետ հրեցին, չթողեցին մոտենամ», - պատմեց ականատեսը՝ նշելով, որ Կարենը ավելի շատ տուժող է, քան՝ մեղավոր։ Կարեն Շիրվանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը[color=#EF2929] Aysor.am[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ օրը ԱԱԾ սահմանապահները Բագրատաշենի անցակետում իրենց «շատ ագրեսիվ» են պահել։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/11/27/%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84-%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6/1342877]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր