211652_close_icon
views-count25218 դիտում article-date 17:36 27-11-2017

Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում եռակի սպանություն է տեղի ունեցել. զոհերի թվում է քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի են դարձել աղմկոտ հանցագործության մանրամասները, որից զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ տեղացի գործարար Անդրեյ Սարայանը, հայտնում է Vesti–ն։ Նոյեմբերի 26-ի գիշերը Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի «Աստորիա» ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կնոջ պատճառով ծագած վեճը վերածվել էր հրաձգության, որին մասնակցել էր 4 մարդ։ Նրանցից 3-ը զոհվել են, իսկ 4-րդը դիմել էր փախուստի։ ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։ Հրաձգությանը մասնակցել է «Վիտյազ» անվտանգության գործակալության պետ Սերգեյ Բորովոյը, Ռոսգվարդիայի գնդապետ Պյոտր Լոմակինը, տեղացի գործարար, ըստ որոշ տեղեկությունների՝ նաև քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը և նրա ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը։ Ռեստորանի տնօրեն Օլեգ Չեբոտարևը հայտնել է, որ ներկաներն անգամ չեն հասցրել հասկանալ, թե ինչից է սկսվել հրաձգությունը։ «2 հարբած, իրականության զգացումը կորցրած մարդիկ սկսեցին կրակել իրար վրա։ Դրան ի պատասխան՝ նրանցից մեկի ընկերը կրակ է բացել և սպանել հարձակվողին և մեկ այլ մարդու։ Մենք չգիտենք, թե դրա պատճառն ինչ է։ Նորմալ նստած էին։ Ոչ մի աղմուկ չէին հանում»,-հավելել է Չեբոտարևը։ Հրաձգությունից հետո Մուխթար Մալսյուգենովը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Նրան փնտրում են։ Արմավիրում գործի է դրվել «Ազդանշան» համակարգը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր