211652_close_icon
views-count21691 դիտում article-date 23:18 25-11-2017

Վրաստանում նոյեմբերի 27-ին սուգ է հայտարարվել Բաթումիում զոհվածների համար

Վրացական իշխանությունները որոշել են նոյեմբերի 27-ը հայտարարել սգո օր: Այս մասին հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/pol/1511669898.php]apsny.ge[/url] հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը: «Վրաստանի կառավարությունը, երկրի բնակչության հետ միասին, սգում է Աջարիայի «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած ողբերգության ժամանակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Զոհվածների հիշատակին սգո օրը Վրաստանի ամբողջ տարածքում կխոնարհվեն ազգային պետական դրոշները», - նշվում Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ: [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/25/1083143/]Հիշեցնենք[/url], որ Բաթումի հյուրանոցի հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորել 20-ը: հարուցվել է քրեական գործ, հետաքննություն է ընթանում: Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն:

Նմանատիպ նյութեր