211652_close_icon
views-count3860 դիտում article-date 19:10 25-11-2017

Ուկրաինայում նշում են Հոլոդոմորի հիշատակի օրը

Ուկրաինայում շաբաթ օրը ազգային միջոցառումներ են անցկացվել Հոլոդոմորի զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ: Պետական հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների շենքերի վրա իջեցվել են ազգային դրոշները, եկեղեցիներում մատուցվել է հիշատակի պատարագներ, հաղորդում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/28876194.html]«Ազատությունը»[/url]: Առավոտյան Կիևի Միխայլովյան հրապարակում Հոլոդոմորի զոհերի հուշահամալիրի առջև, ցորենի հասկեր և մոմեր են դնում: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցելՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կնոջ՝ Մարինա հետ: «Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Երբեք չենք մոռանա Հոլոդոմորի կազմակերպիչների սարսափելի հանցագործությունը»,- գրել է Պորոշենկոն Ֆեյսբուքի իր էջում: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը իր ուղերձում նշել է, որ «Հոլոդոմորի նպատակը մի ամբողջ ժողովրդի ոչնչացումն էր: Բայց Հոլոդոմորի մասին հիշողությունը մնում է գրեթե յուրաքանչյուր ուկրաինական ընտանիքում: [img]http://st0.shamshyan.com/editor/0736558001511622683622887.jpg[/img] Քսաներորդ դարի ուկրաինացիները երեք անգամ սովամահության են մատնվել՝ 1921-1923, 1932-1933, 1946-1947: Ամենախոշորը 1932-1933թթ. սովն էր: Ուկրաինան այս ամենի պատասխանատվությունը դնում է խորհրդային իշխանությունների վրա: Կիևը, պնդում է, որ արհեստական սով ստեղծվելով, փորձ է արվել ճնշել ուկրաինական ազգային-ազատագրական շարժումը և ոչնչացնել գյուղացիներին: Հոլոդոմորի ամենասուր շրջանում ամեն րոպեում Ուկրաինայում 24 մարդ է զոհվել: Իսկ ընդհանուր առմամբ Հոլոդոմորից մահացել է մոտ 4 միլիոն ուկրաինացի: 2006թ. նոյեմբերին Վերին Ռադան 1932-1933թթ. Հոլոդոմորը ճանաչեց որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն: Ուկրաինայից բացի, Հոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչել են 15 պետություններ, այդ թվում՝ Կանադան, Լեհաստանը, Պորտուգալիան, Վրաստանը, Ավստրալիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան: Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրն Ուկրաինայի օրացույցում հայտնվել է 1998թ. նախագահ Լեոնիդ Կուչմայի համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո: Իսկ զոհերի հիշատակի միջոցառումներն անցկացվում են նոյեմբերի վերջին շաբաթ օրը:

Նմանատիպ նյութեր