211652_close_icon
views-count3506 դիտում article-date 20:12 25-11-2017

Սուդանի նախագահը Պուտինի հետ քննարկել է Սուդանում ռուսական ռազմակայան տեղակայելու հարցը

Սուդանի նախագահ Օմար Բաշիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը քննարկել է Սուդանում ռազմական բազա ստեղծելու հարցը: Հաղորդում է ria.ru-ն: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Օմար Բաշիրը հայտարարել է, որ Հարավային Սուդանի` 2011 թվականի անջատումը, ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունք է եղել: Ինչպես ավելի վաղ տեղեկացվում էր, Ռուսաստանի և Սուդանի կառավարությունները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Նմանատիպ նյութեր