211652_close_icon
views-count9724 դիտում article-date 19:32 24-11-2017

Հայաստանը և Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բրյուսելում քիչ առաջ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Այն ստորագրվել է Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսվել էին 2010 թվականի հուլիսին, որը ներառում էր նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծում, սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին եւ հրաժարվել ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել: Այդուհանդերձ, 2015-ին ԵՄ-ն եւ Հայաստանը նորից բանակցություններ սկսեցին՝ արդեն նոր համաձայնագիր կնքելու շուրջ: Այս տարվա մարտին նոր Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը նախաստորագրվեց, իսկ այսօր արդեն ստորագրվեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր