211652_close_icon
views-count80910 դիտում article-date 19:28 24-11-2017

Երևանում օրինախախտ «յաշիկավարը» տուգանվեց, նա փորձում էր ՃՈ ծառայողին մոլորեցնել ու «ուղեղին բրթելով»՝ ասում էր. «Մեքենան բրթելով ենք բերել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողի կողմից ավտոմեքենայի կայանման կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի Ավետ Ավտիսյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Արտյոմ Ավագյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր վարած Mercedes G 500 մակնիշի 01 ՕD 002 համարանիշի ավտոմեքնան Արամ Խաչատրյան փողոցում կայանել էր՝ խախտելով կանոնները։ Մի պահ, երբ ՃՈ աշխատակիցները նրան հայտնել են, որ ինքը խախտում է կատարել, փորձել է արդարանալ՝ ասելով, թե «մեքենան խոտանվել էր և հրելով բերել ենք այստեղ», սակայն նշված վայրում տեսախցիկներն այլ բան են արձանագրել, որ «սև յաշիկավարը փրփրուրներից է կախվել», քանի որ տեսախցիկը ֆիքսել է նրա ասածի հակառակը։ Ճանապարհային Ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր