211652_close_icon
views-count18567 դիտում article-date 19:38 24-11-2017

Նոր Խարբերդում ապրող Ղազարյանների ընտանիքը օգնության խիստ անհրաժեշտություն ունի. խոնավ ու անբարեկարգ տանը մեծանում է 5 անչափահաս երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 68 տանը բնակվող 10 հոգուց 5-ը անչափահաս երեխաներ են, և ընտանիքի ապրուստի միջոցը նպաստն է ու թոշակը: Ընտանիքից և ոչ մեկը չունի մշտական աշխատանք: Տունը խոնավ է, անբարեկարգ և չկան տարրական առաջին անհրաժեշտության հարմարություններ: 6 երեխաների մայրը՝ 38-ամյա Հերմինե Ղազարյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տան տանիքը գտնվում է խարխուլ վիճակում: Ջուրը երկրորդ հարկի սենյակներն է լցվում, որտեղ գտնվում ն փոքրիկների սենյակները, ինչի հետևանքով նրանք ձեռք են բերել բազմաթիվ հիվանդություններ: Երեխաները մանկապարտեզ չեն հաճախում, որոշ ժամանակ առաջ էլ երեխաներից փոքրը, ով 8 ամսական է, ընկել է բազմոցից և ստացել գլխի սալջարդ: Այսպիսով, ընտանիքի խնդիրները բազմաթիվ են և բազմազան: Նրանք իսկապես բոլորիս օգնության կարիքն ունեն անգամ հագուստով, սնունդով, խաղալիքներով, չնայած նրանց համար ամենից անհրաժեշտը ապահով տանիքն է: Ստորև ներկայացնոմ ենք Հերմինեի հեռախոսահամարը և ակնկալում, որ արձագանքողներ կլինեն՝ [b]091-88-61-70[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր