211652_close_icon
views-count12510 դիտում article-date 23:00 24-11-2017

Թուրքմենստանի նախագահը՝ BMW M3-ի ղեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը BMW M3 սպորտային ավտոմեքենայի ղեկին է նստել և «մի քանի պտույտ արել» Ավտոմոբիլային սպորտի ազգային կենտրոն կատարած այցի ժամանակ։ Այդ մասին հաղորդում է Թուրքմենստանի պետական «Թուրքմենստանը այսօր» տեղեկատվական գործակալությունը։ Նախագահը դիտել է նոր ավտոմեքենաները, հետաքրքրվել նրանց տեխնիկական պարամետրերով, շահագործման առանձնահատկություններով ու սպասարկմամբ, ինչից հետո որոշել է անձամբ ստուգել դրանցից մեկը։ Նա ընտրել է BMW M3 մակնիշի ավտոմեքենան, որն ունի հզոր շարժիչ, ունակ է 4.3 վայրկյանի ընթացքում ձեռք բերել մինչև 100 կմ արագություն և անցնել ժամում մինչև 250 կմ տարածություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր