211652_close_icon
views-count29882 դիտում article-date 17:37 24-11-2017

Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած թվով 145 նորօրյա հերոսների դիմանկարների ցուցահանդես` «Անմահության մարտիկները» գրքից . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց 2014 թվականից մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած թվով 145 նորօրյա հերոսների դիմանկարների ցուցահանդես: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցահանդեսը կազմակերպել էր ասմունքող Աննա Կոստանյանը, որտեղ ցուցադրված բոլոր լուսանկարները տեղ են գտել հեղինակի հերոսների մասին պատմող «Անմահության մարտիկները» գրքում: Հուշապատում գրքի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Դիմանկարները մոտ 20 նկարչի պրոֆեսիոնալ աշխատանքներ են: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հերոս տղաների ծնողներ, դիմանկարների հեղինակներ, հյուրեր: Ա. Կոստանյանը, անդրառնալով գրքի ստեղծման պատմությանը, ասաց, որ երբ լսել է ընկերուհու որդու ՝ Ազատ Ասոյանի մահվան լուրը, խորը ցավ է ապրել և զգացմունքերը հանձնել է թերթին, այդպիսով, ծնվել է «Անմահության մարտիկները» հուշապատումը: Պատմեց, որ 3 տարի շատ դժվարին ճանապարհներ հաղթահարելով վերջապես կյանքի կոչվեց ժողովածուն: Գրքերը պատշաճ կերպով որպես փոքրիկ մխիթարանք ծնողներին հանձնելու համար կազմակերպած համերգին ներկա են գտնվելու Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից ժամանած 145 հերոսների ընտանիքները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+

Նմանատիպ նյութեր