211652_close_icon
views-count18028 դիտում article-date 16:47 24-11-2017

Tesla-ի էլեկտրական նոր բեռնատարը վաճառվելու են 150-ից 200 հազար դոլարով

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը հայտնել է Semi էլեկտրական բեռնատարի մոտավոր գինը. մոդելի բազային տարբերակը գնահատվել է 150 հազար, իսկ թոփայինը, որը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 805 կիլոմետր, հնարավոր կլինի ձեռք բերել 180 հազար դոլարով: Հայտնում է [url=https://www.engadget.com/2017/11/23/tesla-semi-electric-truck-price/]engadget[/url]-ը: Մեքենան հագեցած է երեք էլեկտրական շարժիչներով: Էլեկտրաշարժիչների հզորությունը դեռ չի հաղորդվում: Ճանապարհին մեքենան 96 կմ/ժ արագություն զարգացնում է 1,9 վայրկյանում: Առավելագույն արագությունը ժամում 400 կիլոմետր է: Դրանից բացի, վաճառքի սկզբում հասանելի կլինի բեռնատարի Founders Series 200 հազար դոլարանոց հատուկ ձևափոխված տարբերակը:

Նմանատիպ նյութեր