211652_close_icon
views-count7739 դիտում article-date 15:02 24-11-2017

Լեհաստանի Սեյմը միաձայն քվեարկությամբ հայկական համայնքի առնչվող բանաձև է ընդունել

Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/]«Արմենպրես»[/url]-ը, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնում է, որ հայկական համայնքին առնչվող բանաձևին միաձայն կողմ է քվեարկել 435 պատգամավոր: Բանաձևում Լեհաստանի Սեյմը, նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը, իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձևն ընդունվել է Սեյմի պատգամավորների հոտնկայս ծափահարություններով: Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձև էր ընդունել նաև Լեհաստանի Սենատը:

Նմանատիպ նյութեր