211652_close_icon
views-count5024 դիտում article-date 14:05 24-11-2017

ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրում Արցախին վերաբերող ձևակերպումներ կան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովի հռչակագրի որոշ հատվածներ, որոնք վերաբերում են Արցախի խնդրին: «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են միջազգային նորմերի և իրավունքի վրա, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությունը և ժողովուրդների ինքնորոշմանը: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 1994-1995 թթ ձեռք բերված պայմանավորվածություններին, իրականացնել վստահության միջոցների ստեղծմանն ուղղված քայլեր և նվազեցնել լարվածությունը շփման գծում, ներառյալ այնպիսի միջոցների, որոնց շուրջ համաձայնություն է եղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ»,- գրված է ԵԺԿ գագաթաժողովի հռչակագրում: [img]http://st0.shamshyan.com/editor/0175358001511516925308055.jpg[/img] ԵԺԿ-ն նաև ողջունել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև՝ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Նմանատիպ նյութեր