211652_close_icon
views-count3494 դիտում article-date 14:49 24-11-2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկի թողունակությունը մեծացնելու և երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 24-ից նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Խաչմերուկի հատվածում գծանշված եռանկյունաձև անվտանգության կղզյակի շնորհիվ Բաբայան փողոցով Ուլնեցու փողոցի կողմից դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, «Կանգ-գիծ» գծանշումը և տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 20 մետր կտեղափոխվեն դեպի խաչմերուկ, որը կմեծացնի խաչմերուկի թողունակությունը և միաժամանակ՝ նշված փոփոխության շնորհիվ Բաբայան փողոցի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով Թբիլիսյան խճուղու ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները տվյալ մանևրը կկատարեն անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու: Միաժամանակ՝ Ազատության պողոտայի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն ու կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: [b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր