211652_close_icon
views-count6282 դիտում article-date 10:12 24-11-2017

Պարույր Հայրիկյանը կդիմի գլխավոր դատախազին Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է և պահանջում է, որպեսզի իրեն ձևաթուղթ տրամադրվի սահմա­նադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով, կդիմի գլխավոր դատախազին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ պաշ­տոնեական դիրքը չարաշահե­լու, քաղաքացիների իրա­վունքները ոտնահարելու մա­սով գործողություններ կատա­րելու կամ անգործություն դրսևորելու հարցով: «ԿԸՀ-ն իրավունք չունի, հղում կատա­րելով ինչ-որ օրենքի բացակա­յությանը, սահմանափակել մեր իրավունքները: Այստեղ շատ կարևոր է այն, որ ՀՀ-ն միջազգային պարտավորվա­ծություններ ունի, որոնք օրեն­քից բարձր են, և Տիգրան Մուկուչյանը, փաստորեն, հա­կադրվում է ՀՀ ընդունած գե­րակա օրենքներին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հայրիկյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր