211652_close_icon
views-count11295 դիտում article-date 09:12 24-11-2017

Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում. որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին [b]ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/b] ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: [b]Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորհայք, Զանգեր-Սարավան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:[/b] Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների:

Նմանատիպ նյութեր