211652_close_icon
views-count29607 դիտում article-date 08:45 24-11-2017

ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը որդու միջոցով հարթել է հարաբերությունները իշխանու­թյունների հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատ­գամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով իշխանու­թյունների հետ հակասություն­ների պատճառով չմասնակցեց 2017 թվականի խորհրդարանա­կան ընտրություններին, որդու՝ Դավիթ Սեդրակյանի միջոցով հարթել է հարաբերությունները վերջիններիս հետ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մհեր Սեդրակյանը նեղ շրջա­պատում հավաստիացրել է, որ որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կսպասի ու 2022-ին ՀՀԿ-ից կմասնակցի խորհրդարանա­կան ընտրություններին: Մինչ այդ, կորցրած դիրքերը վերա­կանգնելու և ամրացնելու աշ­խատանքներով կզբաղվեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր