211652_close_icon
views-count44733 դիտում article-date 22:10 23-11-2017

Սահմանապահ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նվիրաբերեց գրքեր և լուսանկարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի սահմանամեձ Բաղանիս գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվեց գրքերի նոր խմբաքանակով և լուսանկարներով: Սահմանապահ ժողովրդին այդ ամենն ուղարկել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրքերը՝ անձնական գրադարանից, լուսանկարները՝ անձնական արխիվից: Այս տարվա նոյեմբերի 20-ին «Միրզոյան» գրադարանում «Գրքի երևանյան առաջին փառատոն»-ում հավաքվեց 223 գիրք, որոնք ուղարկվեցին Բաղանիսի միջնակարգ դպրոցի գրադարանին: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիս համայքնի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը ասաց, որ բավականին մեձ արձագանք է ստացել ֆլեշմոբը և գրադարանին նվիրաբերել են գրքեր տարբեր բնագավառի մարդիկ: Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց նաև Գ. Շամշյանին և վստահեցրեց, որ սահմանապահ գյուղում իսկապես գիրք կարդում են, մանավանդ, որ ֆոտոլրագրողի ուղարկած գրքերը ժամանակակից են և հետաքրքիր: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր