211652_close_icon
views-count6644 դիտում article-date 21:00 23-11-2017

Օզիլը «Բարսելոնայում» ցանկանում է տարեկան 10 մլն եվրո ստանալ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»: Գերմանացի ֆուտբոլիստն արդեն ներկայացրել է իր պահանջները կատալոնական ակումբի ղեկավարությանը: Մասնավորապես, Օզիլը «Բարսայում» ցանկանում է տարեկան մաքուր 10 մլն եվրո վաստակել: Ակումբում նման պայմանները ընդունելի են համարում, քանի որ Օզիլի տրանսֆերը ձմռանը կարող է էժան նստել՝ ավարտվող պայմանագրի պատճառով: Նշվում է, որ «Արսենալը» «Բարսելոնայից» պահանջում է մոտ 20 մլն եվրո: Բացի այդ, լոնդոնցիները գերադասում են 29-ամյա Օզիլին վաճառել Իսպանիա, քան՝ բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ», որը նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստին:

Նմանատիպ նյութեր