211652_close_icon
views-count20841 դիտում article-date 20:27 23-11-2017

Գյումրիում բախվել են 30-ամյա վարորդի «06»-ն ու 26-ամյա վարորդի Mercedes-ը. մանկահասակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան և Հաղթանակի փողոցների խաչմերուկում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Վալեր Մովսիսյանի վարած Վազ 2106 մակնիշի 18 ՕՍ 548 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Բեբուրյանի վարած Mercedes մակնիշի 91 ՍP 100 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի ուղևորներ՝ վարորդի համագյուղացիներ, 6-ամյա Հակոբ Մովսիսյանը և 3-ամյա Նարեկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Փիլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր