211652_close_icon
views-count6492 դիտում article-date 20:16 23-11-2017

Էդեն Ազար. Բոլորն էլ գիտեն, որ ես պաշտում եմ «Ռեալին»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը անդրադարձել է իր ապագային: «Այն պահը, երբ ես հեռանամ, կգա, երբ ես դա որոշեմ: Ես ցանկանում եմ այս տարին խաղալ «Չելսիում», իսկ հետո կերևա: Բոլորն էլ գիտեն, որ ես պաշտում եմ «Ռեալը», սակայն ներկա պահին ես «Չելսիի»» խաղացող եմ: Մարդիկ իմ մասին տարբեր հիմարություններ են ասում, սակայն ես ամեն տարի մնում եմ «Չելսիում»: Երբ ես «Լիլում» էի, դուրս էին տալիս ՊՍԺ-ի մասին, բայց ես մնում էի «Լիլում»: Այժմ ինձ ամեն տարի ուղարկում են ՊՍԺ կամ «Ռեալ», բայց ես մնում եմ «Չելսիում»: Եթե դուք ցանկանում եք, որ ես ինչ որ տեղ հեռանամ, ապա պետք է դադարեք այդ մասին ինձ հարցնել», ասել է Ազարը:

Նմանատիպ նյութեր