211652_close_icon
views-count24064 դիտում article-date 20:07 23-11-2017

Ադրբեջանական բանակը հզորանում է, իսկ մենք միայն թղթի վրա ենք բարեփոխում անում․ Վովա Վարդանով. news.am

Եթե 10 տարի առաջ ադրբեջանական զինավարժություններում մասնակցում էին 500-800 հոգի, ապա Նախիջեւանի զորավարժություններին մասնակիցների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, հաղորդում է [url=https://news.am/arm/news/422613.html]News.am[/url]-ը։ Ավելացրել է, որ ադրբեջանցիները սովորում են պատերազմել, ուստի մյուս անգամ ավելի վտանգավոր են լինելու, քան նախկինում։ Նրա կարծիքով, մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե որքան է ադրբեջանական զորավարժությունների ծավալը մեծանում եւ որքան են այդ զորավարժությունները հաջողված։ «Եթե մենք թղթի վրա ենք բարեփոխումներ անում, նրանց բանակը իրական կյանքում է բարեփոխվում»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/422613.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր