211652_close_icon
views-count14525 դիտում article-date 19:51 23-11-2017

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Պուտինի պլանի» մասին լուրերը

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իբրև թե Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Պուտինի պլանը», հաղորդում է Ria Novosti-ն։ «Մենք միշտ խորհուրդ ենք տալիս բոլորին, պահպանելով ստեղծարար մոտեցումը, երբեմն, իսկ ավելի շատ հաճախ, օգտվել իրազեկ առաջին աղբյուրից»,-ասել է նա։ Զախարովան նշել է, որ այդ հարցին միշտ է պատասխանել. կա արտաքին գործերի նախարարությունը, անցկացվում են ճեպազրույցներ և մամուլի ասուլիսներ և իրենք միշտ մանրակրկիտ կերպով պատասխանում են բարձրացված բոլոր հարցերին։ Հիեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցնեը լուրեր էին տարածել, թե Լավրովը Երևանում «փոխանցել է ԼՂ հակամարտությանկարգավորման Պուտինի մշակած պլանը»։

Նմանատիպ նյութեր