211652_close_icon
views-count47107 դիտում article-date 22:04 23-11-2017

Հանրապետության տարածքում մինչև -18 աստիճան ցուրտ կգրանցվի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/037269700151144973684156.jpg[/img] Երևան քաղաքում նոյեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0946970001511449747127819.jpg[/img]

Նմանատիպ նյութեր