211652_close_icon
views-count4920 դիտում article-date 18:21 23-11-2017

Պուտինը կարող է մասնակցել ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանությանը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությանը: «Նման հնարավորություն մենք չենք բացառում և հույս ունենք, որ նախագահը մասնակցության համար ժամանակ կունենա: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլն ընթանում է ամբողջ թափով. և բովանդակայյին, և տեխնիկապես և ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից: Առաջնությունը խոստանում է իսկապես հիանալի լինել», ասել է Պեսկովը: Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ Կրեմլի պետական պալատում:

Նմանատիպ նյութեր